ՊՐՈՑԵՍ


ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԻՆՏԵՐԻԵՐ

ԿԱՀՈՒՅՔ

ՄՐՑԱՆԱԿ


ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿ ՍՏԱՑԱԾ ՆԱԽԱԳԻԾԸ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՍՏՈՒԴԻՈ


«Ավագյան» ճարտարապետական արվեստանոցը զբաղվում է առանձնատների, բարձրահարկ բնակելի շենքերի, հասարակական նշանակություն ունեցող շինությունների նախագծմամբ և ինտերիեր դիզայնով։

Արվեստանոցի հիմնադիր Արա Ավագյանը ճարտարապետական գիտությունների թեկնածու է՝ Վանի թագավորության​ ճարտարապետական պատմությանը վերաբերվող թեմայով, ով քաջածանոթ է մեր ճարտարապետության պատմության ակունքներին և հստակ նպատակ ունի զարգացնելու​ և ժամանակակից շունչ հաղորդելու ճարտարապետական միջավայրին։

Ընկերությունը կյանքի է կոչել մի շարք ճարտարապետական նախագծեր, որոնց թվում են «Աստղիկ» բժշկական կենտրոնը, Մեղրիի «Դյութի Ֆրի» առևտրի սրահը: Վերջերս ճարտարապետների պալատում կայացած մրցույթում առաջին մրցանակի արժանացավ ընկերության՝ Ազատության պողոտայում իրագործվելիք նախագծերից մեկը: Ստեղծագործ և գրագետ լուծումներ առաջարկող ճարտարապետների և դիզայներների շնորհիվ ընկերությունը պատվիրատուներին է հանձնում նորարարական առաջարկներով և ստեղծագործական լուծումներով նախագծեր, կյանքի կոչելով նրանց​ երազանքները: